Վեյկ-ան-Զեեի տասներկուերորդ տուրում սպիտակ խաղաքարերով հաղթելով Հիրուակի Նակամուրային` Մագնուս Կառլսենը մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ ապահովեց հաղթողի կոչումը: Նրա միավորների թիվն իննուկես է: Լեւոն Արոնյանի մրցակիցը սևերով խաղացող Անիշ Գիրին էր: Այստեղ արձանագրվեց ոչ-ոքի արդյունք: Արոնյանն ունի ութ միավոր: Էրվին Լ’Ամիի նկատմամբ առավելության հասնելուց հետո նույնքան միավոր է և Վիշվանաթան Անանդի ակտիվում, ով լրացուցիչ գործակիցների շնորհիվ նորից իրեն վերադարձրեց երկրորդ հորիզոնականը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ